ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջումը նախապատրաստվել էր ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կողմից` Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, իսկ Գլխավոր շտաբի պետի պատանդ լինելը չի համապատասխանում իրականությանը: Թուրքիայի զինորականները հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջամն փորձ կատարեցին, սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ այն տապալվել է: Բախումների ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 265 մարդ, այդ թվում 104 ապստամբներ: Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիպ Էդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալի Յազիդին եւ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը՝ գեներալ Բեքըր Էրջան Վանը: Ընդհանուր առմամբ երկում հեղափոխություն իրականացնելու փորձի մեջ մեղադրանքով ձերբակալել են ավելի քան 6 հազար մարդու: Թուրքիայից այսօրվա ընթացքում ստացվող լուրերը հաստատում են դեռ երեկվա իմ եզրակացությունները, նշում է Սաֆրաստյանը ու հավելում. «1. հեղաշրջումը նախապատրաստվել էր ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կողմից` Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ: 2. Այն պետք է տեղի ունենար ավելի ուշ, այլ ոչ թե 15.07.-ին: 3. ԶՈՒ հրամանատարությունը, ստանալով իր աղբյուրներից տեղեկատվություն, որ 16.07.-ին պետք է տեղի ունենան մեծաթիվ ձերբակալություններ բարձրագույն զինվորականության շրջանում` Էրդողանին հավատարիմ հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից, որոշեց տեղափոխել հեղաշրջման ժամկետը և սկսել այն վաղաժամկետ` 15.07.-ի ժամը 22.00.-ին: 4. Դրանով և Ստամբուլում տեղակայված 1-ն բանակի հրամանատարի դավաճանությամբ էր պայմանավորված հեղաշրջման պարտությունը: 5. Գլխավոր շտաբի պետի պատանդ լինելը չի համապատասխանում իրականությանը», - ասված է Սաֆրաստանի Facebook-ում կատարած գառման մեջ: