27.11.2024
Իրանի նախագահի ընտրությունների օրը հայտնի է
prev Նախորդ նորություն

Տնտեսագետներ. «Վրացական երազանքը» չի կարողացել լուծել Վրաստանում աղքատության հարցը

Վրաստանի քաղաքացիների ծանր սոցիալական դրության պատճառներից մեկը «Վրացական երազանքի» տնտեսական քաղաքականությունն է: Այդ մասին հայտարարել է տնտեսագեռ Զվիյադ Խորգուաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանն ունի անբավարար տնտեսական աճ: Զարգացող երկրի համար ՀՆԱ-ի 3%-ոց աճը նվազագույն արդյունք է, ինչի արդյունքում Վրաստանն աղքատանում է՝ ներկրումը նվազում է, քանի որ երկրի ներսում նվազում է բնակչության կողմից սպառումը: Նրա խոսքով, ինչ վերաբերվում է գնաճին, ապա այն նախորդ տարի հասել է 6% և այստեղ պետք է հաշվի առնել վառելիքի գնի նվազումը, որը մի քիչ մեղմել է իրավիճակը և գնաճը չի եղել երկնիշ: Նրա խոսքով, քաղաքացիների համար առաջնային է մնում տնտեսական խնդիրների լուծումը, այլ ոչ թե սեփականության իրավունքի ամրապնդումը, փոխանցում է ekhokavkaza.com-ը:

Տնտեսական փորձագետ Գոչա Տուտբերիձեն նշել է, որ Վրաստանում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում վերջին տարիներին տնտեսական աճի դանդաղում է արձանագրվում: Սակայն «Վրացական երազանքը» չի օգտագործել բարենպաստ պայմանները, որոնք առկա էին 2012- 2014թթ.-ին:

Ըստ նրա, «Վրացական երազանքի» կառավարման առաջին երկու տարիները կարելի է համարել կորցված տարիներ, քանի որ երկար ժամանակ է հատկացվել տնտեսական քաղաքականության վերափոխման, կադրային փոփոխությունների և այլնի վրա: Տարածաշրջանում տնտեսական ցնցումներն անդրադարձել են Վրաստանի վրա, սակայն այստեղ էլ իշխանությունները բարձրության վրա չէին:

Նա նշել է, որ գոտիները ձգելու կառավարության խոստացված քաղաքականության փոխարեն առկա է չինովնիկական ապարատի ուռճացման երևութները, ինչին պետք է գումարել նաև չինովնիկներ աշխատավարձերի և հավելավճարների ահռելի չափերը: Կարելի է արձանագրել, որ Վրաստանի ոչ մի կառավարություն չի լուծել Վրաստանում աղքատության հարցը: