27.11.2024
Էրդողանի մոտ Մոսուլի նկատմամբ տարածքային պահանջներ են հայտնվել
prev Նախորդ նորություն

Պենտագոն. ՌԴ-ն շատ պրոֆեսիոնալ է գործում Սիրիայի երկնքում

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, խոսելով Սիրիայի երկնքում Ռուսաստանի օդատիեզերական զորքերի գործողությունների եւ ծագած վեճերը հարթելու գործընթացի մասին, որակել է դրանք շատ պրոֆեսիոնալ:

«Ռուսաստանը շատ պրոֆեսիոնալ է գործում Սիրիայի երկնքում վեճերը հարթելու գործում», - հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը՝ Բաղդադում պատասխանելով կոալիցիայի ռազմաօդային ուժերի և ռուսական օդատիեզերական ուժերի հարաբերությունների մասին լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, թե կոալիցիան եւ թե Ռուսաստանը շատ պրոֆեսիոնալ ձևով են գործում, վիճելի հարցերը լուծում են օդային գործողությունների ընթացքում: «Եվ այդ ոլորտում Ռուսաստանն իրեն շատ պրոֆեսիոնալ է դրսևորում: Մենք էլ մեզ շատ պրոֆեսիոնալ ենք պահել: Այդպիսով, կարող եմ ասել, որ դրանք շատ պրոֆեսիոնալ հարաբերություններ են»,- ասել է Քարթերը:

Նրա խոսքով, արեւմտյան կոալիցիան միշտ պատրաստ է ավելի լայն համագործակցության, սակայն ոչ Իրաքում, այլ Սիրիայում: