26.11.2024
Կվիրիկաշվիլին վստահ է՝ «Վրացական երազանքը» կհաղթի գալիք ընտրություններում
prev Նախորդ նորություն

Վալերի Կվարացխելիա. Վրաստանին անհրաժեշտ է ռազմա-ստրատեգիական գործընկերություն ՌԴ-ի հետ

Վրաստանին անհրաժեշտ է ռազմա-ստրատեգիական գործընկերություն ՌԴ-ի հետ, որը կներառի նաև ռուսական ռազմաբազաների տեղակայում: Այդ մասին հայտարարել է Սոցիալիստական Վրաստան հասարակական շարժման ղեկավար Վալերի Կվարացխելիան:

Ըստ նրա, Վրաստանը ՌԴ-ի հետ պետք է հաստատի ոչ միայն գործընկերային հարաբերություններին, այլ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը Մոսկվայի հետ ռազմա-ստրատեգիական գործընկերություն հաստատել:

Նրա խոսքով, այդ միությունը թույլ կտա ոչ միայն կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, այլ նաև լավ պայմաններ կստեղծի Վրաստանի կենսական խնդիրների լուծման համար, փոխանցում է ТАСС-ը:

Կվարացխելիան 2001-2007թթ.-ին Վրաց-ռուսական բարեկամության միության փոխնախագահն էր, իսկ 2009թ.-ին ստեղծել է Չեզոք Վրաստան կուսակցությունը: Հոկտեմբերի ութին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես պատգամավոր: