25.11.2024
Վալերի Կվարացխելիա. Վրաստանին անհրաժեշտ է ռազմա-ստրատեգիական գործընկերություն ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքագետ. Էրդողանի օրոք Թուրքիան շեղվել է Աթաթուրքի ուղենիշից

Թուրքիայում ավելի քան 13.000 մարդ է ձերբակալվել պետական ծառայողների, զինվորականների, ոստիկանների, ուսուցիչների շրջանում: Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զանգվածային զտումներ են սկսվել:

Թուրքագետ Եվգենի Բահրևսկին հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջումն իրական էր, Էրդողանը շահել է դրանից մի քանի ուղղություններով: "Ոչ մի նորմալ քաղաքական գործիչ չի գնա այդ քայլին՝ կազմակերպելու հեղաշրջում, քանի որ Էրդողանն ինքը կարող էր հեշտությամբ զոհվել, եթե սպաներից մեկը որոշեր նրան վերացնել", - փոխանցում է փորձագետի խոսքը mk.ru կայքը:

Նրա խոսքով, Էրդողանի օրոք բանակի դիրքերը հասարակությունում թուլացել են: Թուրքիայում բանակը հզոր ուժեր էր և այն կրողն էր աշխարհիկ մտածողության:

Ըստ թուրքագետի, Էրդողանի օրոք մահմեդական ուժերը Թուրքիայում հասել են նրան, որ երկիրը գրեթե պրակտիկորեն շեղվել է Աթաթուրքի ուղենիշից: Իսկ Թուրքիայի համար Աթաթուրքը՝ դա ԽՍՀՄ-ի համար Լենինի նշանակությունն ունի: Նրա արձանները կանգնեցվել են ամենուր: Մահմեդականները սկսել են կասկածի տակ դնել Աթաթուրքի գործողությունների իրավացիությունը, իսկ բանակի համար դա հզոր վիրավորանք է: Նա հավելել է, որ Էրդողանը կարողացել է բանակին հետ մղել պետության պահապանի դիրքերից: