25.11.2024
Թուրքագետ. Էրդողանի օրոք Թուրքիան շեղվել է Աթաթուրքի ուղենիշից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ինջիրլիք ռազմակայանի շրջափակումը՝ ԱՄՆ-ի Թուրքիայի վրա ճնշման ձև է

Թուրքական հատուկ ծառայությունները շրջապատել են Ինջիրլիքի ռազմա-օդային կայանը, որից օգտվոմ են ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամները, այլ նաև Թուրքիան: Դրա պատճառներից մեկը Ադանայում նախապատրաստվող հեղաշրջման մասին լուրերն են, որը գտնվում է Ինջիրլիքի մոտակայքում, փոխանցում է Hurriyet-ը:

Փորձագետների կարծիքով, Անկարան այդ կերպ փորձում է վախեցնել Վաշինգտոնին: Արևելագետ Գումեր Իսաևը հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի ու Արևմուտքի վրա ճնշումներ գործադրելու ձևերից է: Ըստ նրա, Ինջիրլիքն առանցքային օբյեկտ է ԱՄՆ-ի համար, որը հարվածներ է հասցնում Սիրիայի և Իրաքի տարածքին: "Երբ ռազմակայանն առաջին անգամ հոսանքազրկվել է՝ դա ճնշում գործադրելու ձևերից մեկն էր", - ասում է նա:

Փորձագետը նշել է, որ Արևմուտքը քննադատում է Էրդողանին ներքաղաքական իրավիճակի ու հետապնդումների համար, իսկ Էրդողանը խոսում է ԱՄՆ-ի հետ Գյուլենի արտահանձնման մասին: Նրա խոսքով, Անկարան այդ կերպ փորձում է ցույց տալ Արևմուտքին ու ԱՄՆ-ին, որ Թուրքիան փորձում է ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: