25.11.2024
Փորձագետ. Ինջիրլիք ռազմակայանի շրջափակումը՝ ԱՄՆ-ի Թուրքիայի վրա ճնշման ձև է
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Մոսկվան վճռական է տրամադրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

ՌԴ-ը վճռական է տրամադրված ղարաբաղյան հակամարտության հարցում և այդ պատճառով այդ կարգավորումը մոտ է: Այդ մասին հայտարարել է ամերիկացի վերլուծուբան Մայքլ Ռուբինը, ով վստահ է՝ այս փուլում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է Մոսկվայի շահերից:

Ըստ նրա, ՌԴ-ը փոխել է իր դիրքոշումը՝ սառեցված հակամարտության փոխարեն այժմ նրա շահերից է բխում խնդրի կարգավորումը: Դրա համար հնարավոր է Մոսկվայի ու Բաքվի որոշակի մերձեցում: Եթե ՌԴ-ը դիտարկի ՀՀ-ը և Ադրբեջանն ինչպես իր դաշնակիցների, ապա դա կփոխի իրավիճակը տարածաշրջանում, փոխանցում է «Голос Америки»-ին:

Հակառակ տեսակետն ունի Ուկրաինայում և Ուզբեքստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբստը, ով կարծում է, թե ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում ձեռնտու է ՌԴ-ին: Եվ կարգավորման հեռանկարները բավական աղոտ են:

Ըստ նրա, ԱՄՆ-ը նույնպես մոտակա ամիսներին այդ հարցում հատուկ ակտիվություն չի ցուցաբերի և դրա պատճառը նախագահական ընտրություններն են, եթե, իհարկեը, չկրկնվի ապրիլյան հակամարտության կրկնությունը: Ըստ նրա, ապրիլյան պատերազմը հրահրել է Ադրբեջանը և դա մեծ սխալ էր Բաքվի կողմից:

Նա հնարավոր է համարում ԱՄՆ-ի ակտիվացումը ղարաբաղյան հարցում Սպիտակ տանը Հիլարի Քլինթոնի հայտնվելու պարագայում:

Ադրբեջանում կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էքսկլյուզիվ դերակատարում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Նա նշել է, որ Ադրբեջանի համար կարևոր է ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՌԴ նախագահի հետ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ը Մինսկի խմբի համանախագահ է, ավելին, Պուտինն էքսկլյուզիվ դերակատարում ունի միջնորդական առաքելությունում, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը:

Ըստ Մուսաբեկովի, հենց Պուտինն էր ամենահաճախը նախաձեռնում Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումը: Եվ այժմ էլ գործընթացն ընթանում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ: