5.05.2025
Վերլուծաբան. Մոսկվան վճռական է տրամադրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
prev Նախորդ նորություն

The Wall Street Journal. ԱՄՆ-ը գաղտնի 400 մլն դոլար է ուղարկել Իրան

ԱՄՆ նախագահի աշխատակազմն այս տարեսկզբին գաղտնի Իրան է ուղարկել օդանավ՝ 400 մլն դոլար կանխիկ գումարով, հայտնում է The Wall Street Journal–ը:

Թերթի անանուն աղբյուրների փոխանցմամբ Իրան է ուղարկվել առանց մակնշման տրասպորտային օդանավ, որտեղ տարբեր արժույթներով 400 մլն դոլարին համարժեք գումար կար: Ասվում է, որ գումարը շվեյցարական բանկերն են տրամադրել: Գումարը փոխանցվել էր արտարժույթով, քանի որ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ամերիկյան դոլարով գումարային գործարքները արգելված են:

WSJ-ի տվյալներով, իրանական կողմը կարող էր տրանշը դիտարկել որպես փրկագնի վճար Իրանում բանտարկված ԱՄՆ չորս քաղաքացիների համար: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները հերքում են գումարի ու բանտարկյալների վերադարձի միջեւ կապը: ԱՄՆ նախագահի աշխատակազմի խոսքով, այս վճարը 1.7 մլրդ դոլարի չափով գումարի մասն է, որը ամերիկյան կողմը պետք է վճարի զենքի փոխանցման գործարքին վերաբերող վեճը կարգավորելու համար:
Փորձագետ. Հայ-վրացական սահմանի դելիմիտացիան բարդ հարց է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով