25.11.2024
The Wall Street Journal. ԱՄՆ-ը գաղտնի 400 մլն դոլար է ուղարկել Իրան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Հայ-վրացական սահմանի դելիմիտացիան բարդ հարց է

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի հարցը:

Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին հայտարարել է, որ այս պահին սահմանի դելիմիտացիան իրականացվել է միայն Թուրքիայի հետ, փոխանցում է Sputnik:

Ըստ նրա, ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ սահմանները դեռևս մինչև վերջ դելիմիտացված չեն և մնում են կոնֆլիկտային իրավիճակներ սահմանների որոշակի հատվածների հետ կապված: Ռուսեցկին նշել է, որ ՀՀ-ի հետ պետք է որոշվի ողջ սահմանը: Նրա խոսքով, հայ-վրացական ամբողջ պետական սահմանը պետք է դելիմիտացվի, ինչից հետո տեղի կունենա սահմանի դեմարկացիա:

Փորձագետը նշել է, որ Վրաստանի ու ՀՀ-ի միջև սահմանի պատճառով խնդիրներն առաջանում են նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով:

Նրա խոսքով, Վրաստանի տարածքն անоրինական ճանապարհով ականապատվել է ադրբեջանական կողմից, այսինքն՝ նրանք ականապատել են Վրաստանի սահմանը, որպեսզի հակառակորդը այդտեղից չմտնի Ադրբեջան: Ականատապատումը տեղի է ունեցել առանց վրացական կողմի համաձայնության:

Նա նշել է, որ հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի հարցն արդեն 25 տավա վաղեմություն ունի: Ռուսեցկին հավելել է, որ Վրաստանն ու ՀՀ-ը ունեն ընդհանուր շահեր և սպառնալիքներ, իսկ դելիմիտացիայի հարցը չի անդրադառնա քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա: