25.11.2024
Փորձագետ. Հայ-վրացական սահմանի դելիմիտացիան բարդ հարց է
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն բռնության ցանկացած էսկալացիայից

ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման շուրջ ստանձնած պարտավորությունների կատարում, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Չնայած շփման գծում ու հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է, մենք մտահոգված ենք հրադադարի ռեժիմի վերջին խախտումով: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իրենց պարտավորությունները ու կխուսափեն բռնության ցանկացած էսկալացիայից»,- ասել է Ուորլիքը: