Ադրբեջանի նախագահը պահպանում է սեփական իշխանությունը բնական հարստություններով ու ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաներով, փոխանցում է Le Figaro–ն։Իլհամ Ալիևն փոխարինել է իր հորը` Հեյդար Ալիևին, ով 1969-2003թթ.–ին «երկաթե ձեռքով» կառավարում էր Ադրբեջանը։ Ալիևը բնական հարստությունների օգնությամբ Ադրբեջանում հաստատել է հոր անձի պաշտամունքը։Նշվում է, որ Ալիևն ունի ահռելի մեծ հարստություններ`վերահսկում է երկրի բանկային, շինարարարական և հեռուստատեսային ոլորտները։Թերթը նշում է, որ Ալիևը ռեպրեսիաներ է կիրառում ընդդիմախոսների նկատմամբ ու զանգվածային ընտրախախտումներ իրականացնում։Ընտրություններից հետո Ալիևը շարունակելու է էներգակիրներ վաճառել Արևմուտքին, ինչպես նաև պահպանել լավ հարաբերությունները ՌԴ–ի հետ։