28.11.2024
ՀԳՀԾ-ի մասով եվրոպական երկրների հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում. Բորուջերդի
prev Նախորդ նորություն

Sabah. Թուրքիայի ընդդիմության սխալը`իրական խնդիրների հանդեպ կարճատեսությունն է

Թուրքիայի ընդդիմության սխալը` իրական խնդիրների և հասարակության սպասումների հանդեպ կարճատեսությունն է: Ընդդիմությունն առաջարկում է միայն նախագահ Էրդողանի խոստումների և քաղաքականությանն այլընտրանք: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը, փոխանցում է Sabah-ը:


Նա նշել է, որ վերջին տարիներին ընդդիմությունը զբաղվում է Էրդողանի դարաշրջանին վերջ տալու փորձերով` ցանկացած գնով: Սակայն այդ նպատակին հասնելու ճանապարհին ընդդիմությունը պարտություն է կրել:


Ըստ նրա, Էրդողանը ցանկանում է Թուրքիան մտցնել խոշոր տնտեսությունների տասնյակ, բարեփոխել պետական համակարգը, իսկ ընդդիմությունը ցանկանում է կազմաքանդել Էրդողանի ստեղծածը`թուրք ժողովուրդը դա չի ցանկանում: