28.11.2024
АКРА. TANAP-ը կամրապնդի Ադրբեջանի տնտեսական աճը
prev Նախորդ նորություն

ՀԳՀԾ-ի մասով եվրոպական երկրների հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում. Բորուջերդի

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երկրների դրական հայտարարություններն Իրանի հարցերը չեն լուծում: Նրանք գործնականում պիտի ապացուցեն, որ ընդդիմանում են ԱՄՆ-ին և հավատարիմ են իրենց պարտավորություններին»:


Ալաեդդին Բորուջերդին կիրակի օրը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները մեղմացնող եվրոպացիների քայլերին, որպեսզի նրանք գործնականում ապացուցեն, որ հավատարիմ են իրենց պարտավորություններին:


«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը գործնական քայլեր ձեռնարկելու համար դիմել է անհրաժեշտ նախապատրաստական քայլերի»,- հայտարարել է նա, անդրադառնալով մինչև ՀԳՀԾ գոյություն ունեցող պայմաններին վերադառնալու համար Իրանի պատրաստվածությանը:


Բորուջերդիի ընդգծմամբ, ԱՄՆ-ն համոզվել է, որ տարածաշրջանում ԻԻՀ-ին հզորության ուժ է: Նա հավելել է.

«Տարածաշրջանային ուժը մի բան չէ, որն ամերիկացիներն ընդունակ լինեն անտեսելու, հետևաբար տարածաշրջանում Իրանի ազդեցության կրճատումն ու հրթիռային կարողություններից հրաժարվելն ԻԻՀ կարմիր գիծն է ու ԱՄՆ-ի երազանքներից»: