29.09.2026
Ռեֆորմիստների կուսակցությունը Մարտունիում կմասնակցի ընտրություններին ՀՀԿ-ի հետ
prev Նախորդ նորություն

Սամարայում բացվել է «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսը

Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:


Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր: Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:


Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին:


Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի հիման վրա: Այն կցուցադրվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում։

Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր Գրիգորյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան