28.11.2024
Sabah. Թուրքիայի ընդդիմության սխալը`իրական խնդիրների հանդեպ կարճատեսությունն է
prev Նախորդ նորություն

Փորձագետը` Թուրքիայի ընտրությունների մասին. Էրդողան- ընդդիմություն պայքարը թեժ է լինելու

Ռեջեփ Թայիփ Էրդողանն երբեք վստահ հաղթանակներ չի տարել: 2014թ.-ին նրա օգտին քվեարկել է ընտրողների 51,79%-ը, իսկ նախորդ տարվա հանրաքվեի ընթացքում`51,41%-ը: Սակայն դժվար է ասել, ինչ տեղի կունենա այս ընտրություններում: Այդ մասին հայտարարել է արևելագետ Իլշատ Սաետովը:


Նա նշել է, որ ընդդիմությունը ճիշտ քայլ է կատարել` կուսակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուն է առաջադրել, որպեսզի ոչ մի ձայն չգնա Էրդողանին:


Նրա խոսքով, Էրդողանի հիմնական մրցակից Մուհարրեմ Ինջեն երկրորդ փուլ դուրս գալու պարագայում կարող է ակնկալել քրդերի ձայների մի մասը:


Ըստ նրա, Էրդողանի ու Ինջեի ձայները կկիսվեն` դա այն պարագայում, եթե ընտրություններն արդար անցնեն ու Էրդողանը վարչական ռեսուրս չկիրառի:


Նա հավելել է, որ հակառակ պարագայում Էրդողանը կարող է հաղթել առաջին իսկ փուլում, ու պահպանել միր իշխանությունը մինչև 2029թ.-ը: