29.09.2026
Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը ՀՀ համար
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել տեսանյութեր, որտեղ երեւա Արարատը

NEWS.am‑ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ երեւա Արարատ լեռը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստանում հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա Արարատը։


Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հեռացրել են Արարատի պատկերը Հայաստանից մուտքի և ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաև նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերևա Արարատը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսել է այն մասին, որ մեր սարը Արագածն է և վարչապետի նստավայրի դահլիճներից մեկում պատին Արագածի մեծադիր նկարն է։

ՌԴ-ում և այլուր ՀՀ դեսպանատները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան