ՌԴ-ում և այլուր ՀՀ դեսպանատները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրումը
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:
VERELQ-ը տեղեկացնում է, որ նման հայտարարություններով հանդես են գալիս այլ երկրներում ՀՀ դեսպանությունները ևս: Պատճառը 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքն է, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում։ Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ անցումային գործընթացի կազմակերպման նպատակով էլ ժամանակավորապես դադարեցվում է անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը։