28.11.2024
Շնորհակալություն եւ աջակցություն. Բակո Սահակյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Անհանգստանալու կարիք չկա. Ադրբեջանն իր տարածքում զորքերի տեղաշարժ է իրականացնում. ՊՆ

Ադրբեջանն իր տարածքում զորքերի տեղաշարժ է իրականացնում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:


Նա նշում է, որ 2016 թ-ի ապրիլյան մարտերից հետո առաջնագիծը բավականին ամրացվել է. սա պարզ է յուրաքանչյուրին:


«Մեր զորքերի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կանխել հակառակորդի ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, լինի դիվերսիա, թե մեկ այլ բան: Իսկ եթե հակառակորդը մեր դիրքերի մոտ ինչ-որ գործողություններ է իրականացնում, թող ոչ ոք չմտածի, որ մենք միայն դիտրոդի դերում են: Պատասխանները տրվում են տեղում եւ անհանգաստանալու կաիրք չկա», - ասել է նա:


Փոխնախարարն օրինակ է բերել հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում վերջին շրջանում լարվածության աճը՝ նշելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: «Դրանում համոզվեց նաեւ մամուլը», - հավելել է նա: