29.03.2024
Ամերիկյան հետախուզական հանրությունը կանխատեսում է Ղարաբաղում իրավիճակի լուրջ էսկալացիա
07.03.2018
Ամերիկյան հետախուզական հանրությունը կանխատեսում է Ղարաբաղում իրավիճակի լուրջ էսկալացիա

Ամերիկյան հետախուզական հանրության զեկույցում տեղ են գտել կանխատեսումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ընտրություններում հաղթանակի, Ուկրաինայում ներքին անկայունության և Լեռնային Ղարաբաղի շուրջ լուրջ էսկալացիայի մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Մասնավորապես, համաշխարհային մարտահրավերներին նվիրված զեկույցում նշվում է, որ «լարվածությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը կարող է ստիպել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին», այսինքն՝ Հայաստանին: «Երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ներքին ճնշումների ավելացումը, ադրբեջանական զինուժի շարունակվող արդիականացումը և ՀՀ կողմից ռուսական սպառազինության ձեռք բերումը հանդիսանում են այն գործոնները, որոնք պահպանում են 2018 թվականին լայնամասշտաբ թշնամական գործողությունների ռիսկը», — մասնավորապես ասված է փաստաթղթում:

Նորություններ գործընկերներից