22.04.2025
Փոխհրաձգության հետևանքով Ադրբեջան-Իրան սահմանին զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Եվրահանձնաժողովը TAP-ի իրագործման հարցում բոլոր երկրներին աջակցելու հույս ունի

Եվրահանձնաժողովը Անդրաադրիատիկ խողովակաշարի (TAP) իրագործման հարցում բոլոր երեք երկրներին (Իտալիա, Ալբանիա, Հունաստան) աջակցությունը շարունակելու հույս է տածում, որը նախատեսում է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրումը:


Այդ մասին հայտնել է՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շևչովիչը:


«Ես հավատում եմ, որ «Հարավային գազային միջանցքի» եվրոպական մասը հանդիսացող ТАР-ի շինարարությունը շարունակվելու է երեք ազգային կառավարություններին մշտական աջակցության շնորհիվ, որպեսզի ապահովել՝ 2020 թ. Կասպիական տարածաշրջանից ԵՄ գազի մատակարարումը»,- ասել է Շևչովիչը:


Փոխնախագահը նշել է, որ TAP-ը զգալի օգուտ կբերի այն երկրներին, որոնց տարածքներով նա կանցնի, ինչպես նաև տարանցիկ երկրներին ու նրանց տեղի համայնքներին՝ ներդրումների ներգրավման, լրացուցիչ աշխատատեղերի բացման, ինչպես նաև օգտատերերի համար էներգակիրների գների նվազեցման և ածխածնի առավել ցածր մակարդակով արտանետումների տնտեսման առումով:

Զոհրաբ Մնացականյանը Մինսկում է. ԱԳՆ-ն հրապարակել է լուսանկարներ պաշտոնական շփումներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան