25.11.2024
Բելառուսը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ. Независимая газета
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում կալանավորվել է ակտիվիստ Ռամին Գաջիլըին

Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել փորձած նախկին ակտիվիստ Ռամին Գաջիլըի դեմ քրեական գործ է հարուցվել: Պետական սահմանապահ ծառայության քննչական բաժնում վերջինիս դեմ ներկայացվել է «Հսկվող պետական սահմանի հատում՝ առանց սահմանված փաստաթղթերի» հոդվածով մեղադրանք:


Բաքու քաղաքի Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ Գաջիլըի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամսով կալանքը: Վերջինս մեղադրանքի հետ չի համաձայնեվել: Հունիսի 4-ին Զագաթալայի սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից Բալաքանի շրջանի Մազըմգարա գյուղի մոտակայքում կասեցվել է պետական սահմանի խախտման փորձ: Սահմանին ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ Ռամին Գաջիլըին և Ֆահրադդին Գասըմովին: Նախաքննության ընթացքում Ռամին Գաջիլըն խոստովանել է, որ իրեն արգելված է դուրս գալ Ադրբեջանի սահմաններից և այդ իսկ պատճառով փերձել է ապօրինի ճանապարհով տեղափոխվել Վրաստան:


Գաջիլըն հայտնել է, որ ինքը պարտքեր ունի և ցանկանում էր արտասահմանում գումար աշխատել և վերադարձնել պարտքերը: Ռամին Գաջիլըն եղել է հասարակական ակտիվիստ, անդամակցել է «Դալգա» երիտասարդական շարժմանը, ղեկավարել է Եվրոպա-Ադրբեջան շարժումը, եղել է «Ժողովրդավարական բարեփոխումներ» և «Ումիդ» կուսակցությունների ղեկավարությունում: Վերջինս 2017 թ-ին հոկտեմբերին դատապարտվել է 2 տարվա պայմանական պատժի փաստաթղթերի կեղծման համար: