Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերն ու սկսում զորավարժություններ
Այսօր, համաձայն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի կողմից հաստատված պլանի, ինժեներական զորքերի ստորաբաժանումները անցկացնում են հատուկ մարտավարական զորավարժություններ. հայտնում է АПА-ն:
Զորավարժությունների հիմնական նպատակն է գործնականում ստուգել ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի ` ինժեներական ապահովում իրականացնելու ունակությունները, շտաբների մարտունակության հմտությունների կատարելագործումը:
Նշենք նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է 2018 թվականին, ի սկզբանե պետական բյուջեում նախատեսված ծավալի համեմատ, 6,1 տոկոսով ավելացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով 1,709 միլիարդ դոլարի:
Ինչպես հայտնում է minval.az-ը, փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է 1,3 տոկոսով ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, 10,3 տոկոսով՝ այլ ծախսերը, 16,7 տոկոսով՝ ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը:
2017 թվականին Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության ծախսերը կազմել են 1,541 միլիարդ դոլար: