25.11.2024
Ռազմական փորձագետ. Բաքուն զորահանդեսի ընթացքում կցուցադրի նորագույն զինատեսակներ
prev Նախորդ նորություն

Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը ներկայում պատրաստ է «օկուպացված տարածքների ազատագրմանը»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։


«Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի։ Քաղաքական բանակցությունները մեր գործը չէ։ Այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է օկուպացված տարածքների ազատագրմանը, այդ թվում՝ հոգեբանորեն», - ասել է Հասանովը։


Ադրբեջանցի նախարարը նշել է, որ երկրի ԶՈւ-ի շուրջ 80 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են, և «ամբողջ ռազմական տեխնիկան կառավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն առնվազն 5-6 տարվա փորձ»։


Հասանովը հավելել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խնդիր է դրել իրենց առաջ ապահովել բանակի մարտունակությունն իրական ռազմական գործողությունների համար։


«Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք կավարտենք մեր առաջ դրված խնդիրն ամբողջությամբ»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը՝ շեշտելով, որ դա վերաբերում է նաև ռազմական մեքենաների նորացմանը, արդիականացմանն ու նոր հրետանային համակարգերի գնմանը։