13.01.2026
Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Բաքուն զորահանդեսի ընթացքում կցուցադրի նորագույն զինատեսակներ

Բաքուն զորահանդեսի ընթացքում կցուցադրի նորագույն զինատեսակներ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նա նշել է, որ խոսքն առաջին հերթին գնում է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների մասին: Բացի այդ, զորահանդեսին ցուցադրվելու են «Ми-24», «Ми-24 Г», «Ми-35» ուղղաթիռներ, սակայն նորությունը հենց Bell-412, որն այժմ օգտագործվում է երկու երկրներում Իտալիայում ու Ադրբեջանում:


Նրա խոսքով, այդ ուղղաթիռի արժեքը կազմում է երեք միլիոն դոլար: Ռազմական փորձագետը նշել է, որ զորահանդեսին կցուցադրվեն բելառուսական Պոլոնեզներն ու իսրայելական Լորա համակարգը:

Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի. Ադրբեջանի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան