12.07.2025
Bloomberg. Հնարավոր է՝ Թրամփը Պուտինին հանդիպի մինչև ՆԱՏՕ գագաթնաժողովը կամ Լոնդոնից հետո
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին. ԱԳՆ

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ երկրում սիրիացի փախստականներին ինտեգրելու նպատակով:


ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդի գումարած առաջին նիստում:


Նշվում է, որ ԵՄ-ն գումարը կենտրոնացրել է «Մադադ» հիմնադրամում:


Ավելի վաղ, տեղի է ունեցել Եվրոպական Միության և Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը:Եվրամիությունը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հանձնառությունը և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները:


Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Ռազմական փորձագետ. Բաքուն զորահանդեսի ընթացքում կցուցադրի նորագույն զինատեսակներ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ