Բաքվի Ղարադաղի շրջանում ցեխային հրաբուխ է ժայթքել: Ժայքթումը տևել է մոտ 7 րոպե և ուղեկցվել է բոցով: Կրակի սյունը բարձրացել է մոտ 100-150 մ: Հրաբխային ժայթքման նյութերը տարածվել են մոտ 2 հա տարածության վրա՝ դրանց հաստությունը կազմել է 0,3-1,2 մ: Հրաբխի տարածքում առաջացել են ճաքեր, գրում է Haqqin.az-ը: Հրաբխի ժայթքման մերձակայքում բնակելի տարածքներ չկան, հայտնում է Ադրբեջանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հրաբխի առաջին ժայթքումը տեղի է ունեցել 1964թ., իսկ վերջինը՝ 2008-ին: