Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության ձայները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը:
Այսպիսով ԿԸՀ-ն արձանագրեց Թուրքիայի գործող նախագահի հաղթանակը: Այժմ հաշվարկվել են 96 տոկոս ընտրական տեղամասերում քվերակության արդյուքները, համաձայն որոնց նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթում է 52,5 տոկոս ձայներով։
Այլ է իրավիճակը խորհրդարանական ընտրությունների քվերակության արդյունքների հաշվարկում։ Թուրքիայում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները համաձայն նոր սահամանադության անցկացվում են նույն օրը։
Ըստ լրատվամիջոցների, այժմ հաշվարկվել է ձայների 96 տոկոսը։ Ըստ այդմ, մարցակից ուժերից ձայների մեծամասնությունը ստացել է Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Ընդդիմադիր կուսակցություններից ամենաշատ ձայները ստացել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը – 23 տոկոս։ 10 տոկոսանոց պատնեշը հաղթահարում է նաեւ քրդամետ ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը։
Ըստ պետական լրատվամիջոցների, ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 87 տոկոս։
64 տարեկան Էրդողանին նախագահական ընտրությւոններում հաղթանակի կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել են մի շարք առաջնորդներ, որոնցից է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Էրդողանը ընտրվում է նախագահ նոր պայմաններում եւ նոր լիազորություններով։ Ժամանակին նախագահի պաշտոնը արարողակարգային էր, սակայն 2017 թ-ին հանրաքվեի ժամանակ 51 տոկոս աջակցությամբ ընդունված Սահմանադրությամբ երկիր խորհրդարանական կառավարման մոդելից անցում կատարեց սուպերնախագահական համակարգի։
Նախագահը ստանում է նոր լիազորություններ, իսկ վարչապետի պաշտոնը վերանում է։ Նախագահն իրավունք ունի նշանակել եւ ազատել բարձրաստիճան պաշտոնյաներին, կառավարության անդամներին եւ նրանց տեղակալներին։ Երկրի նախագահը կարող է ազդել դատական իշխանության վրա, հայտարարել արտակարգ դրություն եւ այլն։