21.04.2025
Էրդողանի գլխավոր մրցակիցն ընդունել է պարտությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ-ի օրինակով թավշա հեղափոխության անհրաժեշտություն է հասունանում․ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայտնի SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն ակնարկել է, որ ԱՄՆ-ում ևս թավշա հեղափոխության անհրաժեշտություն է հասունանում:


Նա մասնավորապես քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և իր Instagram-ում հրապարակել է Time ամսագրի լուսանկարը, որի շապիկին պատկերված են Թրամփն ու արտասվող հոնդուրասցի աղջնակը, որին ԱՄՆ միգրացիոն ծառայությունները մեկուսացրել էին ծնողներից Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանը հատելիս:


«Երբեմն պատկերն առավել քան խոսուն է: ԱՄՆ-ն լիակատար անկում է ապրում: Հայկական ոճով հեղափոխության ժամանակն է, այնպե՞ս չէ»,-գրել է Թանկյանը՝ ակնարկելով ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:


Ավելի վաղ համացանցում բազում տեսահոլովակներ էին հայտնվել, որտեղ ծնողներից խլված երեխաները լալիս են և խնդրում են վերադարձնել իրենց ծնողներին:

Թուրքական ռազմական օդանավերը ժամանել են Ադրբեջան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար