1.11.2025
Բաքվում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասով հայտարարությանը
10.05.2018
Բաքվում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասով հայտարարությանը

ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ ազդարարի սոցիալ-տնտեսական բարեփոխումները, որոնց կարիքը Հայաստանի բնակչությունը վաղուց ունի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի մասով հայտարարություններով՝ նախապատվություն տալով քաղաքական քարոզչությանը: Ցավոք, բանակցային գործընթացի մասին նրա հայտարարությունները հակասական են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները: Նրա խոսքով, Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի  քաղաքական նոր ղեկավարությունը «չի կրկնի նախրոդ իշխանությունների սխալները և կվարի առողջ դիվանագիտություն՝ փորձելով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ»: «Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կառուցողական բանակցությունների», — ասված է ԱԳՆ խոսնակի խոսքում:  Հիշեցնենք, VERELQ-ը նախօրեին գրել էր, որ Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության մասով հայտարարություններ է արել, մասնավորապես ընդգծել, որ առանց Արցախի մասնակցության բանակցությունների ձևաչափը սխալ է: «Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, ինչպես ՀՀ անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության լիարժեք կողմ է և կխոսի իր անունից»,- ընդգծել է ՀՀ նորընտիր վարչապետը: