Կրեմլում Հայաստանի մասին լրագրող Լեոնտևի արտահայտություններն անհաջող են որակել
Կրեմլում Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի մասին լրագրող Միխայիլ Լեոնտևի արված հայտարարությունները որակել են անհաջող ու անհարմար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, այդ արտահայտությունները չունեն և որևէ ընդհանուր բան չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ թվում նաև, ասել Պեսկովը, դրանք չեն կարող ընդհանուր որևէ բան ունենալ այն եղբայրության և բարեկամության զգացմունքների հետ, որոնք Ռուսաստանը պատմականորեն ունի հայ ժողովրդի նկատմամբ:
Պեսկովը կարծում է, որ Լեոնտևի անհաջող արտահայտությունների վրա ուշադրություն դարձնել պետք չէ:
Հիշեցնենք, ապրիլի 26-ին և մայիսի 3-ին քաղաքական մեկնաբան Միխայիլ Լեոնտևը և հաղորդավար Միխայիլ Յուրևը Հայաստանի հասցեին բավականին ոչ կոռեկտ արտահայտություններով էին հանդես եկել "Комсомольская правда" ռադիոյի եթերում: