24.11.2024
Թուրքագետ. Էրդողանն ունի բոլոր շանսերը հաղթելու ընտրություններում
prev Նախորդ նորություն

Neue Zürcher Zeitung. ՌԴ–ն անհրաժեշտ է ՀՀ–ին, որպես պաշտպան

ՀՀ–ն գտնվումն է հակամարտության մեջ իր երկու հարևանների հետ ու մեծ կախվածություն ունի ՌԴ–ից, փոխանցում է Neue Zürcher Zeitung –ը։

ՀՀ–ի տնտեսությունը քիչ դիվերսիֆիկացված է` ապրանքների մեծամասնությունը արտահանվում է Վրաստանի տարածքով դեպի ՌԴ։ Տնտեսության կարևոր գործոններից է նաև ՌԴ–ում, ԱՄՆ–ում ու Ֆրանսիայում բնակվող հայ համայնքների դրամական փոխանցումները։

ՌԴ–ից կախվածությունը մեծ է ու անընդհատ աճում է։ Կարևոր ընկերությունները պատկանում են ռուսական բիզնեսին։
ՌԴ–ն անհրաժեշտ է ՀՀ–ին, որպես պաշտպան։ Փոքրիկ ՀՀ–ն Ղարաբաղի հարցով խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, ինչպես նաև հակամարտության մեջ է Թուրքիայի հետ`1915թ.–ի Հայոց ցեղասպանության պատճառով։