Ադրբեջանն այս պահին աշխատանքներ է տանում Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման համար։ Ադրբեջանն իր տարածքում աշխատանքներն ավարտել է այդ միջանցքի ստեղծման համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Նա նշել է, որ Հյուսիս–Հարավ միջանցքը շահագործման կհանձնվի մոտակա տարիների ընթացքում։ Ըստ նրա, Ադրբեջանը վերածվելու է եվրասիական տարածքում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի։Ալիևը հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում Հարավ–Արևմուտք միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ։