Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է մայիսի 14-ին Սոչիում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությունից հետո: Հիշեցնենք, մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: «Իհարկե, ես ծրագրում եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում», — նշել է Փաշինյանը: