25.11.2024
Քիմիական և կենսաբանական պայքար. ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ
prev Նախորդ նորություն

Հակառակորդը զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում. Արցախի ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունում:


«Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ: Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:


Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր», - ասված է հաղորդագրության մեջ:


Տեսանյութում երեւում է հակառակորդի զորքերի տեղաշարժը վերջին օրերի ընթացքում: