Ձերբակալվել է Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովը
Ձերբակալվել է վրացական Մառնեուլի քաղաքապետ Թեմուր Աբազովը:
Աբազովը ձերբակալվել է Մառնեուլի բնակչի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ:
Ավելի վաղ լրագրողական հետաքննություններով զբաղվող «Ստուդիա մոնիտոր»-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ տղամարդը, ով երկրի խորհրդարանի դիմաց ցույցերի ժամանակ վիրավորել է միլիարդատեր, «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլի քաղաքապետին, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ է դարձել:
Հաղորդվում է, որ «Վրացական երազանք» կուսակցության տեղի ներկայացուցիչները և քաղաքապետը ճնշում են գործադրել տվյալ անձի նկատմամբ:
Նշվում է, որ գործի առնչությամբ իրականացվում են համապատասխան քննչական միջոցառումներ, արդյունքների մասին Վրաստանի դատախազությունը հանրությանը լրացուցիչ մանրամասներ կներկայացնի: