ԱՄՆ–ն ամեն կերպ մոտիվացնում է Վրաստանին «տարածքային ամբողջականության» վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ինալ Սանակոևը`մեկնաբանելով ԱՄՆ–Վրաստան ռազմական համագործակցության ընդլայնումը։Ըստ նրա, Արևմուտքը, հատկապես ԱՄՆ–ն, ամեն կերպ հույս են ներշնչում վրացիներին «տարածքային ամբողջականության» վերականգնման հետ կապված։Նրա խոսքով, 2008 թվականին Սահակաշվիլին ագրեսիա ձեռնարկեց Հարավային Օսիայի նկատմամբ` վստահ լինելով ամերիկյան աջակցության վրա։ Բայց ԱՄՆ–ն Վրաստանի համար պատերազմ չսկսեց ՌԴ–ի դեմ։