Ամերիկացի փորձագետ Մարկ Սիմակովսկին հայտարարել է, որ Թբիլիսին պետք է շարունակի կումինիկացիան Վաշինգտոնի հետ ու ցուցադրի, որ Վրաստանն արժանի է ԱՄՆ–ի ուշադրությանը, իսկ նրա աջակցությունը մտնում է ԱՄՆ–ի ազգային շահերի մեջ։Նա նշել է, որ Ամերիկան կանգնած էր Վրաստանի կողքին, երբ դեռ Վրաստանը հետաքրքրված չէր ո՛չ ՆԱՏՕ–ին, ո՛չ ԵՄ–ին անդամակցությամբ։ Փորձագետի խոսքով, Արևմուտքի հետ ինտեգրացիան պետք է դառնա Վրաստանի ազգային շահերի անբաժանելի մասը։Նա հավելել է, որ Վրաստանը պետք է համբերություն ցուցաբերի ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում։