26.11.2024
«Ազատություն»-ը խստորեն քննադատել է Ադրբեջանին՝ իրենց կայքն արգելափակելու որոշման պատճառով
prev Նախորդ նորություն

Դա կեղծ փաստարկ է, Ալիևը ներկայացնում է ԼՂ-ում ապրած ադրբեջանցիներին. Փաշինյան

Քանի դեռ Արցախը՝ ԼՂ հակամարտության լիարժեք կողմերից մեկը, չի մասնակցում բանակցություններին, հակամարտության կարավորման գործընթացը չի կարող լիարժեք և արդյունավետ համարվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա հիշեցրել է , որ Արցախի՝ հակամարտության լիարժեք կողմ լինելու փաստը հաստատվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում: «Մինչև 1998 թվականը բանակցային գործընթացն այս ձևաչափով է եղել: 1998-ից հետո ՀՀ ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից. ճիշտ են արել, թե՝ սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ դառնալուց առաջ եղել է Արցախի նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախյան ինքնապաշտապանության կազմակերպիչներից է, հետևաբար նրանք կարող էին ունենալ Արցախի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան: Արցախի անունից նույն բանը չեմ կարող անել ես, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքնս ինձ, քանի որ դրա համար չկա ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ քաղաքական հիմք» - ասել է նա:


Անդրադառանալով Ադրբեջանի՝ Արցախը բանակցություններին որպես կողմ ներգրավելու Հայաստանի դիրքորոշմանն ի պատասխան ԼՂ-ում ապրած ադրբեջանական համայնքին ներգրավելու պնդմանը, Փաշինյանն ասել է, որ դա կեղծ փաստարկ է:


«Սա կեղծ փաստարկ է, քանի որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ կերպ փոփոխություն չի կրել կոնֆկլիկտի պատճատով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, նրանք շարունակում են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող՝ այդ թվում նաև նախագահական ընտրություններին, ասել է թե՝ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է այդ մարդկանց մանդատով, և նրանք ներգրվված են՝ ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի», - ասել է Փաշինյանը: