26.11.2024
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման հարցեր
prev Նախորդ նորություն

«Ազատություն»-ը խստորեն քննադատել է Ադրբեջանին՝ իրենց կայքն արգելափակելու որոշման պատճառով

Ազատություն միջազգային ռադիոկայանը խստորեն քննադատել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակման վերաբերյալ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անվանելով «անկախ լրատվամիջոցը ճնշելու համար պետական իշխանության օգտագործում»:


«2014 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին մեր գրասենյակը՝ առանց օրենքի պահանջի կամ պատշաճ դատավարության, մենք հասկացանք, որ մենք և բոլոր անկախ լրատվամիջոցները թիրախում ենք: Այս որոշումը հաստատում է այդ փաստը»,- հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:


Ազատություն» ռադիոկայանը երկու բողոք է պարտվել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի արգելափակումը վերացնելու առնչությամբ՝ «չնայած այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները չեն տրամադրել ոչ մի վկայություն, որը կապացուցեր իրենց իսկ առաջ քաշած մեղադրանքները», աված է հայտարարությունում:

Azadliq.org-ն արգելափակվել է Ադրբեջանում 2017 թվականի մարտից ի վեր՝ երկրի գլխավոր դատախազության հրահանգով, որը պնդել է, որ «կայքը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը»:


Արգելափակումը, որը կիրառվել է նաև Azadliq ընդդիմադիր թերթի և Meydan TV-ի, ինչպես նաև երկու ինտերնետային հեռուստահաղորդումների նկատմամբ, դատապարտել են մի շարք իրավապաշտպան խմբեր և արևմտյան երկրներ: