15.06.2025
Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է դեֆոլտի վիճակում. Վահե Հովհաննիսյանն ահազանգում է
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանն ու Թուրքմենստանը ՌԴ-ն շրջանցող գազամուղ կկառուցեն

Վրաստանն ու Եվրոպական հանձնաժողովը համաձայնության են եկել Կասպից ծովի հատակով գազամուղի կոմերցիոն ինժեներինգի համատեղ ֆինանսավորման շուրջ: Այդ գազամուղը պետք է միավորի Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի`Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքի հարցերով խորհրդական Գեորգի Վաշակմաձեն:


Նրա խոսքով, Թուրքմենբաշիից մինչև Ադրբեջանի Սանգաչալայի տերմինալ ձգվող գազամուղը կոնկրետություն է ստանում:


Ըստ նրա, նախատեսվում է այդ գազամուղի կառուցման համար ստեղծել միջազգային կոնսորցիում:


«Ժամանակին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը թույլ տվեց Եվրոպային ունենալ ՌԴ-ի վերահսկողությունից դուրս նավթամուղ, այժմ էլ ադրբեջանական գազն է տալու այդպիսի հնարավորություններ ԵՄ-ին: Արևմուտքում գիտակցում են այդ հարցում Ադրբեջանի կարևորությունը»,-նշել է նա:

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման հարցեր
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը