4.07.2025
Ադրբեջանում Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարի լոբբինգ են անում
03.04.2018
Ադրբեջանում Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարի լոբբինգ են անում

Ադրբեջանի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի նախընտրական պլատֆորմը տարբերվում է Ադրբեջանի պետական կարգավիճակի փոփոխության գաղափարով:Ինչպես հայտնում է contact.az-ը, նախօրեին ելույթ ունենալով նախագահի թեկնածուների բանավեճում՝ նա արձանագրել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին սպառնալիք է ներկայացնում, անհրաժեշտ է անցնել զարգացման խիստ արեւմտյան ուղղությանը: Ելույթի վերջում նա խոստացել է, որ նախագահ դառնալով՝ կհասնի Թուրքիաի հետ Ադրբեջանի կոնֆեդերացիայի ստեղծմանը:Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին հիշեցրել է, որ Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարը նախկինում առաջ է քաշել «Ահրար» կուսակցության նախագահ Վագիֆ Հաջիբեյլին: «Մուսավաթի» դիրքորոշումը արտաքին քաղաքականության դիրքորոշումների միավորումն է: