26.11.2024
ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն առաջին անգամ ցուցադրել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ այդ երկրի ՊՆ-ի հրթիռային զորամասերից մեկի այցելության ընթացքում ցուցադրվել է բելառուսական արտադրության հայտնի «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը:


Ինչպես հայտնում է haqqin.az-ը, տեղեկատվությունը տրամադրել է Ադրբեջանի Պն-ը՝ հրապարակելով նորաբաց հրթիռային զորամաս Ալիեւի այցի մասին տեղեկատվություն եւ լուսանկարներ: Լուսանկարներում կարելի է տեսնել զորամասում տեղակայված «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը:


Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ: Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.


1․ Հեռահարությունը՝ 50 ” 200 կմ,
2․ Մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ,
3․ Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):


Կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում:


Նորաբաց զորամասում ցուցադրել են նաև «Պոլոնեզ» համակարգի մաս կազմող կապի և ռադիոտեղորոշման մեքենաներ:


[Թարմացում] Զորամասում ցուցադրվել են նաև իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: