Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. բացառիկ կադրեր հայկական դիրքերից
12.06.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հայկական դիրքերից նկարահանված է ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ:
«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու հրապարակել այն փաստող տեսանյութը:
Հիշեցնենք, ադրբեջանական կողմն այս այցը ներկայացրեց, որպես առաջնագծի Նախիջեւանի հարվածում լուրջ ռազմական գործողության արդյուքն՝ հայտարարելով, որ ադրբեջանական զորամիավորումները գրավել են Գյուննութ սարը եւ վերահսկողության տակ վերցրել 11 հազար հեկտար տարածք:
Հայկական կողմը հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ մի խումբ ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմանատեղին այցելությունը տեղի է ունեցել Հայաստանի ՊՆ-ի թույլտվութամբ՝ ադրբեջանական կողմի խնդրանքից հետո: