26.11.2024
Լավրով. ՌԴ-ն գոհ է ՀԱՊԿ-ի արտաքին քաղաքականության համակարգման մակարդակից
prev Նախորդ նորություն

Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է․ փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկայում նախատեսվող այցը Մոսկվա «չափազանց կարևոր է»։ Այս մասին նշում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ կարեւորելով հատկապես այն հանգամանքը, որ այդ օրերին Մոսկվայում է լինելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել էր Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինս, ինչպես արդեն հայտնել ենք, մեկնելու է Մոսկվա՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա գտնվելու համար:


«Այո: Նրան սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», - ասել էր Պեսկովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա:


«Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է։ Այն էլ այս փուլում, այն էլ արտգործնախարարների հաջողված հանդիպումից հետո։ Ճիշտ հաշվարկված քայլ է։ Մոսկվայի հետ այս փուլում ուղիղ շփումները կարևոր են։ Շատ բաներ Մոսկվայում չեն ընկալվում և որոշակի լարվածություն կա։ Այս առումով միակ մարդը ով կարող է ռազմավարական դաշնակցի հետ էֆֆեկտիվ երկխոսություն տանել, դա հենց Փաշինյանն է», - նշում է Սուրեն Սարգսյանը։


Նա վստահ է՝ ճիշտ շեշտադրումներով եւ ռազմավարական դաշնակիցներին հարիր հանդիպումներ կլինեն։


Հատկանշական է, որ նույն օրերին Պուտինի հրավերով Մոսկվայում է լինելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ VERELQ-ի տեղեկություններով, ռուսական կողմը ցանկանում է կազմակերպել Փաշինյանի ու Ալիեւի հանդիպումը Մոսկվայում։ Հայակական կողմը դրական է արձագանքել տրամադրված հանդիպման առաջարկին, սակայն այժմ դեռեւս վերջնական պարզ չէ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա, թե՝ ոչ։


«Փաշինյանի այցը Մոսկվա եւ Պուտինի հետ բանակցություններն առավել եւս կարեւոր են, քանի որ այնտեղ է գտնվելու նաեւ Իլհամ Ալիեւը», - նշում է Սուրեն Սարգսյանը։