21.04.2025
Շփման գծում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Մոսկվա այցի շրջանակներում Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Վերջինս, ինչպես արդեն հայտնել ենք, մեկնելու է Մոսկվա՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա գտնվելու համար: Այս մասին հաստատել է նաեւ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:


«Այո: Նրան սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», ասել է նա: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա:


Այցը կազմակերպված է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության շրջանակներում, Մոսկվայում են լինելու մի շարք երկրների ղեկավարներ: Այցի մասին հայտնել էր նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:

Ադրբեջանը ցանկանում է ՌԴ-ից գնել Տերմինատոր-2 մեքենան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան