Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը «ՏԱՍՍ» գործակալությանը հետ հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է առաջիկայում Մոսկվա այցելել: Նա նշել է, որ շատ հետաքրքրված է առաջիկայում Մոսկվա այցելել որպես ՀՀ նախագահ: «Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նախագահը: Սարգսյանի խոսքով, որպես ՀՀ նախագահ իր պարտականությունն է համարում զարգացնել հայ-ռուսական ռազմավարական հարբերությունները: Նա նաեւ հաջողություն է մաղթել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հարթակում, երկրի տնտեսության հետագա զարգացման եւ քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում: