27.11.2024
DANA ինքնագնաց հրետանային համակարգերից գործնական հրաձգություններ են իրականացվել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ընտրություններ. Տեղի է ունեցել ԱԶԿ պատգամավորի բախում ընտրողների հետ. կա 4 զոհ

Թուրքիայի հարավում 4 մարդ է զոհվել եւ 8-ը՝ վիրավորվել, երբ ընտրարշավը վերափոխվել է բռնության, փոխանցում է BBC-ն: Միջադեպը լարվածությունը մեծացրել է հունիսի 24-ին տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին:


Բախումը տեղի է ունեցել հիմնականում քրդերով բնակեցված Սուրուք քաղաքում, երբ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզը որոշել է խանութներ այցելել:


Anadolu պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ քուրդ խանութպանները հարձակվել են պատգամավորի շրջապատի վրա: Հաղորդվում է, որ զովածների թվում է նրա եղբայրը: Նշվում է, որ միջադեպին մասնակցել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համակիրները:


Ընդդիմադիր լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնում են, որ հատկապես քաղաքական գործչի թիկնապահներն են կրակ բացել, երբ նա թշնամական ընդունելության է արժանացել:


Արդյունքում՝ 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ը զոհվել է, 10-ը կալանավորվել: