27.11.2024
Ֆելգենհաուեր. Արցախի համար պատերազմում երկու կողմերն այժմ ունեն հավասար հնարավորություններ
prev Նախորդ նորություն

Մոսկվա այցից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Բրյուսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկայում կայցելի Բրյուսել: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում Մոսկվայից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Պատրաստվում եմ այցելել նաև Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն: Առաջիկայում այլ այցեր ևս պետք է լինեն»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի:


Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:


Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։


Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինի:


«Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: