ՀՀ-ՌԴ հարաբերություններն ավելի կլավանան. Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի հարցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն ավելի լավացել են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Սիմոնյանը նշում է, որ մասնակցել է Փաշինյանի հետ ճաշին եւ հայ-ռուսական բարեկամության մասին հարց է ուղղել նրան:
«Հենց հիմա Փաշինյանի հետ ճաշում ենք: Երեկ նա հարցազրույց տվեց մեր ալիքին, իսկ հիմա ճաշի սեղանին ես առաջարկեցի ռուս-հայկական բարեկամության կենացը եւ հարցրեցի, թե նա ինչ է մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ հիմա հարաբերություններն ավելի կլավանան, ոչ թե ավելի վատ կլինեն, եւ նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավացել են: Ահա հենց դրա համար էլ խմեցինք», - գրել է նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է գտնվում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու նպատակով: