Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում. Փաշինյան
Գազի սակագանի հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, դա ներհայատանյան խնդիր է: Այս մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը՝ RT-ին տված հարցազրույցում:
Նա անդրադարձլ է մի շարք քաղաքական հարցերի, պատասխանել է նաեւ գազի սակագնի մտահոգիչ հարցին: Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, այնուհետ խնդրել պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:
Հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: